- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր

ԱԻՆ-ն առաջնային անհրաժեշտության պարագաներ է տրամադրում խոցելի խմբերին

Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր:

Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք:

Ծրագրի մեջ ընդգրկված են

  • Շիրակի մարզի Ամասիա,
  • Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան,
  • Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան,
  • Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք,
  • Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ,
  • Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով:

Մեկնաբանություններ