- Կյանք, Սպորտ

Աղջիկ–մարտիկը օգնել է ձերբակալել այլասերվածի

Բրազիլացի, խառը ոճի մարտիկ Մարիա Ռիբեյրոն օգնել է ձերբակալել այլասերվածին։ Այս մասին հայտնում է MMA Fighting-ը։

Ռիբեյրոն իր տան մոտ կասկածելի տղամարդու է նկատել։ Չարագործը, լինելով հեծանիվով, իրեն մերկացրել է Մարիայի, նրա ազգականի ու ընկերուհու առջև։

«Միլիոնավոր մտքեր են անցել իմ գլխում։ Իսկ ի՞նչ, եթե դա տեսնեն երեխաները, որոնք մշտապես խաղում են տան դիմացի հրապարակում։ Իսկ եթե հանկարծ այդ մարդը նորից կվերադառնա»,- պարբերականի հետ զրույցում պատմել է Ռիբեյրոն։

Բրազիլուհին տղամարդուն թույլ չի տվել թաքնվել. բոլոր երեք կանայք նստել են մեքենան ու հետապնդել հանրային վայրերում մերկանալ սիրող տղամարդուն։ Ռիբեյրոն դուրս է եկել մեքենայից ու բռնել տղամարդուն։ Բրազիլացի մարզուհին կարողացել է տապալել նրան։ Երեք աղջիկներն այլասերվածին պահել են մինչև ոստիկանության ժամանումը, որն էլ նրան ձերբակալել է։

Ռիբեյրոն հայտնի է Brave CF կազմակերպության ելույթներով։ Նա ունի հինգ հաղթանակ ու երեք պարտություն։

Մեկնաբանություններ