- Հայաստան, Քաղաքական

ԱՄՆ-ն որոշել է 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին։

Այս մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ Նշվել է, որ ընդհանուր փաթեթը կազմելու 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։

Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որպեսզի ԱՄՆ–ը աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 372-ի։

Մեկնաբանություններ