Այստեղ եղել է Բրիտ-Մարին
- Գրքեր, Մշակույթ

Այստեղ եղել է Բրիտ-Մարին. Ֆրեդրիկ Բակման

Հեղինակ՝ Ֆրեդրիկ Բակման
Հրատարակման տարեթիվը՝ 2018
Տարիքային սահմանափակումը՝ 16+

Բրիտ-Մարին մաքրության և կոկիկության իսկական ֆանատիկ է: Նա ապրում է իր կողմից սահմանված հստակ կանոններով՝ չի արթնանում առավոտյան վեցից ուշ, չի ուտում երեկոյան 6-ից հետո, օգտվում է միայն որոկյալ սպասքից, աշխատավայրում կատարյալ մաքրություն է պահպանում, գրում է բացառապես մատիտով և այլն: Բրիտ-Մարին իր համար կատարյալ աշխարհ է ստեղծել և պատրաստ չէ որևէ շեղում թույլ տալ իր բնականոն կենցաղում:

Պարզվում է, սակայն, որ ամեն ինչ չէ նրա ձեռքերում:

Քառասուն տարվա ամուսնական կյանքից հետո կինն իմանում է, որ ամուսինը դավաճանել է իրեն: Կյանքն այդ մարդու հետ այսուհետ անհնար է դառնում: Դավաճանությունը կոտրում է այն ամենն, ինչ Բրիտ-Մարին տարիներ շարունակ անխափան էր համարում:

Հերոսուհին հավաքում է ճամպրուկը և հեռանում է հին, ճանապարհամերձ, փոքր գյուղ՝ Բորգ: Սա ոչ մի առաջընթաց չխոստացող, լքված վայր է: Բայց գուցե հենց այստեղ Բրիտ-Մարին կկարողանա վերջապես երջանիկ լինել:

Սա հոգեբանական նուրբ շերտեր պարունակող, երբեմն հումորային, երբեմն էլ տրագիկ պատմություն է, որն անտարբեր չի թողնի ոչ մի ընթերցողի:

Գիրքը փնտրեք քաղաքի գրախանութներում:

Կարդա նաև՝

«Անմահները». Քլոե Բենջամինի վեպը՝ ընտրության ու անխուսափելության մասին

Մեկնաբանություններ