- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Քաղաքական

Այս տեմպերով ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Արսեն Թորոսյան

Facebook-ի իր էջում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանխատեսում է արել, որ եթե կորոնավիրուսի վարակման այս տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին Հայաստանում կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք։

«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նախարարը:

Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակման 921 դեպք է արձանագրվել։ Կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, 138-ն առողջացել են։

Մեկնաբանություններ