- Երաժշտություն, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Անդրեա Բոչելին կերգի Միլանի դատարկ տաճարում

Իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կունենա Միլանի դատարակ տաճարում։ Այդ մասին Facebook-յան էջում հայտնել է քաղաքապետ Ջուզեպե Սալան։

Նա նշել է, որ ապրիլի 12-ին կաթոլիկական աշխարհը կնշի Սուրբ Զատիկը, անկախ նրանից, որ երկրում կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչև ապրիլի 13-ը։

«Ես հրավերք եմ ստացել Սուրբ եկեղեցու ղեկավարներից և Միլանի քաղաքապետից, և իհարկե, համաձայնել եմ։ Շատ երջանիկ եմ այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես ներկայացում չէ, պարզապես համերգ չէ։ Դա աղոթք է։ Եվ ես կուզենայի մտածել, որ բոլոր լսողները կկարողանան աղոթել ինձ հետ»,- ասել է Բոչելին։Բոչելիին կընկերակցի հայտնի երգեհոնահար Էմանուելե Վիանելին։ Ձայնի և երգեհոնի համար հատուկ գործիքավորված ստեղծագործությունները կներառեն «Ավե Մարիան» և «Սանտա Մարիան»։

YouTube-ում ուղիղ հեռարձակումը կսկսվի եվրոպական ժամանակով ժամը 1-ին։

Մեկնաբանություններ