- Աշխարհ, Կյանք, Հայաստան, Մարզեր

Անիի դիմաց կծածանվի հայոց հսկայական դրոշը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝  պատմական Անիին շատ մոտ, տեղադրվել է եռագույն դրոշն  ու խաչքար: 21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մ լայնք: Տեղադրված խաչքարն օծվել է:

Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, որը  շատ հստակ է երևում սահմանից այն կողմ: «Անշուշտ, շատ հուզիչ ու խորհրդանշական էր: Դրոշը վեր է խոյացել անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց  ու խորհրդանշական՝ ապրիլի 24-ին,  որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,-իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ, նշում է Արմենպրեսը։

Մեկնաբանություններ