- Աշխարհ, Գիտություն, Կյանք

Անտարկտիդայում նախապատմական արևադարձային անտառ են գտել

Գերմանացի գիտնականները Անտարկտիդայում նախապատմական արևադարձային անտառների գոյության ապացույց են գտել՝ ուսումնասիրելով մայրցամաքի արևմտյան մասում ծովային հատակից հանված բուսական նյութը:

Անտարկտիդա (Հարավային բևեռ)

Ինչպես հետևում է The Nature կայքում հրապարակված հետազոտության նյութերից, 145-ից 66 միլիոն տարի առաջ Կավճի ժամանակաշրջանի ընթացքում Անտարկտիդայի տարածքը ծածկված էր բուսականությամբ՝ շնորհիվ մոլորակի վրա հաստատված ջերմոցային կլիմայի:

Երկիր մոլորակը Կավճի ժամանակաշրջանում

2017 թվականին հետազոտողներն Անտարկտիդայի արևմուտքում գտնվող Փայն Այլենդ սառցադաշտի մոտ ծովային հատակին նեղ շերտ են փորել: Այս վայրը գտնվում է Հարավային բևեռից մոտ 2000 կիլոմետր հեռավորության վրա, բայց 90 միլիոն տարի առաջ այն մոտ երկու անգամ ավելի մոտ էր բևեռին:

Արևադարձային անտառ

Նմուշներում հայտնաբերվել է հնագույն անտառների հող՝ ավելի քան 65 տարբեր տեսակի բույսերի նմուշներով։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հարավային բևեռի մոտ տեղանքը ծածկում էին ճահճային փշատերև արևադարձային անտառները, որոնք նման են Նոր Զելանդիայի անտառներին։

Մեկնաբանություններ