- Աշխարհ, Երաժշտություն, Կյանք, Սելեբրիթի

Աշխարհահռչակ երաժիշտ Ադամ Շլեզինգերը մահացել է կորոնավիրուսից

Ամերիկացի կոմպոզիտոր, «Էմմի» երեք մրցանակների դափնեկիր Ադամ Շլեզինգերը մահացել է կորոնավիրուսից 52 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Variety-ն։

Երաժիշտը մեկ շաբաթից ավելի պառկած է եղել Նյու Յորք նահանգի հյուսիսում գտնվող հիվանդանոցում։

Երեք «Էմմի»-ից բացի Շլեզինգերը «Գրեմմի» ունի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: Նա նաև առաջադրվել է «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի «Այն, ինչ դու անում ես» (That Thing You Do!) ֆիլմի երաժշտության համար:

Նա նաև հիմնադրել է այնպիսի խմբեր, ինչպիսիք են Fountains of Wayne ու Ivy։

 

Մեկնաբանություններ