Հիլարի
- Կյանք, Մոտիվացիա

Աշխարհի ամենահաջողակ մարդիկ մինչ հայտնի դառնալը

Մեզանից շատերն են հիացել հայտնի մարդկանց հաջողություններով՝ ներքուստ մտածելով, թե ինչպես են նրանք հասել դրան։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան առաջին հայացքից թվում է։

Նրանցից շատերը ստիպված են եղել անցնել բազմաթիվ փորձություններով, մինչ երանելի փառքին հասնելը։

«Քաղաք»-ը ձեզ է ներկայացնում է, թե ինչով էին զբաղված աշխարհի ամենահաջողակ մարդիկ մինչ հայտնի դառնալը։

Ջոան Ռոլինգ

Ջոան Ռոլինգ

Ջոան Ռոլինգին մեծ հայտնիություն ու փառք բերեց «Հարի Փոթեր» սագան։

Գրքի մտահաղացումը Ռոլինգի մոտ առաջացել է 25 տարեկան հասակում։

Նա այնքան տարված էր գրքի հրատարակմամբ, որ նրան անգամ հեռացրել են Amnesty International-ից, որտեղ նա աշխատում էր։

Ինչպես հայտնում է The Daily Mail  պարբերականը Ռոլինգը իր պատանեկան տարիներին շատ էր սիրում մասնակցել տարատեսակ փառատոնների։ Ինչպես նաև նա ավտոստոպով շրջագայել է ամբողջ Բրիտանիայով։

Բիլ Գեյթս

Բիլ Գեյթս

Microsoft -ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բացահայտել է համակարգիչների նկատմամաբ իր սերը այն ժամանակ, երբ դեռ 13 տարեկան էր և սովորում էր Սիեթլի նախապատրաստական դպրոցում։

Ճակատագիրը հանդիպում է կազմակերպոմ Պոլ Ալենի հետ, ում հետ միասին նրանք ստեղծում են Microsoft-ը։

Բիլ Գեյթսը 20 տարեկանում ստիպված է լինում հեռանալ Harvard-ի համալսարանից կազմակերպության աշխատանքներին ավելի լավ մասնակցություն ունենալու համար, որը հետագայում դարձնում է նրան աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Բարակ Օբամա

Բարակ Օբամա

Երբեմնի նախագահը իր մանկության մեծ մասը անցկացրել է Հոնոլուլույում։ Դպրոցում նա բավական հմուտ բասկետբոլիստ էր։ Նա ակադեմիայի 3 աֆրոամերիկացի աշակերտներից մեկն էր, ինչի համար հաճախ էր բախվում ռասիզմի և խտրական երևույթների։

Որոշ ժամանակ անց նա ուղևորվում է Հարվարդի իրավաբանական դպրոց և դառնում միակ աֆրոամերիացի շրջանավարտը, ով դարձավ ԱՄՆ-ի նախագահը։

Ջեֆ Բեզոս

Ջեֆ Բեզոս

Ջեֆ Բեզոսը Amazon․com կայքի հիմնադիրն է  գործադիր տնօրենը։ Նա իր կարիերան սկսել է McDonald’s-ում որպես վաճառող։

Բեզոսը իր հուշերում նշում է, որ այդ ժամանակները այդքան էլ հեշտ չէին։ Քանի որ նա նոր էր այդ գործում նրան տվել էին մաքրման միջոցները և հրամայել անցնել գործի։ Նա նշում էր, որ եղել է գրիլի մասնագետ, սակայն երբեք գործ չի ունեցել դրամարկղի հետ։

Հիլարի Քլինթոն

քլինթոն

Հիլարի Քլինթոնը կրթությունը ստացել է Յելի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նա կրթության հետ միաժամանակ աշխատել է Յելի մանկական կենտրոնում։

Ինչպես նաև Հիլլարին անվճար իրավաբանական օգնություն էր ցույց տալիս այն մարդկանց, ովքեր չէին կարող դա թույլ տալ իրենց։

23 տարեկանում նա ամունանաում է Բիլ Քլինթոնի հետ և դառնում ԱՄՆ-ի առաջին տիկինը։

Կարդա նաև՝ 

Անջելինա Ջոլիի ազդեցիկ ելույթը ՄԱԿ-ում

Անջելինա Ջոլի

 

 

Մեկնաբանություններ