ֆոբիաներ
- Գիտություն, Կյանք

Աշխարհի ամենատարօրինակ ֆոբիաները

Հունական դիցաբանության մեջ Ֆոբոսը վախի Աստվածն էր։ Նա քաոս և տագնապ էր սփռում շուրջբոլորը՝ սարասափեցնելով մարդկանց։

Հենց այս Աստծո անունով էլ գիտական անվանում ստացավ վախերի հետ կապված երևույթը։

Ֆոբիաները դասակարգվում են 3 խմբի։ 1-ին խմբում վախեր են կապված կոնկրետ իրերի կամ երևույթների հետ։ Օրինակ՝ սարդերի հանդեպ վախը։

Երկրորդ խմբում իրավիճակային վախերն են․ Օրինակ՝ փակ տարածության նկատմամաբ վախը։

Իսկ երրորդ խմբում վախեր են կապված հասարակական երևույթների հետ, ինչը հանգեցնում է ինքնագնահատականի անկման և մեկուսացման։

«Քաղաք»-ը ներկայացնում է 5 տարօրինակ ֆոբիաներ, որոնք կզարմացնեն ձեզ։

1․ Ablutophobia

վախ հիգիենայից

Ablutophobia-ն վախ է մաքուր լինելուց կամ լոգանք ընդունելուց։ Բավական է դիպչել ջրի կաթիլի կամ պարզապես հայտնվել լոգարանում և այս մարդկանց մոտ միանգամից սուր նոպաններ կսկսվեն։

Այս վախը հանգեցնում է մեկուսացման դեպրեսիայի և մենակության։ Լատիներենից թարգմանաբար abluto նշանակում է մաքրություն։

2․ Ergophobia

Ergophobia-ն վախ է աշխատանքի նկատմամաբ։ Ընդ որում խոսքը գնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր աշխատանքի մասին։ Այն հիմնականում կարող է հետևանք լինել վաղ տարիքում ստացած տրավմայի։

Բարեբախտաբար այս ֆոբիան կարելի է հաղթահարել դեղահաբերի կամ հատուկ բուժումների միջոցով։

3․ Allodoxaphobia

վախ կարծիքից

Allodoxaphobia-ն վախ է կարծիքի նկատմամբ։ Այս ֆոբիան հատկապես մեծ տարածում է գտել վերջին տասնամյակում ՝ սոցիալական ցանցերի ակտիվացման հետ կապված։

4․ Philophobia

սիրուց վախ

Philophobia․ վախ սիրահարված լինելուց կամ հարաբերություններ ունենալուց։ Այս ֆոբիայով տառապող մարդիկ ցավոք իրենց կյանքն անցկանցնում են մենակության մեջ։

Վարկածներ կան, որ թագուհի Էլիզաբեթ Առաջինը ևս տառապել է այս ֆոբիայով։

5․ Somniphobia

Վախ քնից

Վախ  քնի նկատմամաբ։ Այն հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ կորցնում են ինքնակառավարման զգացումը։ Դեղահաբերով կարելի է բարելավել ընդհանուր վիճակը, սակայն շատ հաճախ դրանք մեծ ազդեցություն չեն ունենում։

Կարդա նաև՝

Ինչո՞ւ ենք մենք երազներ տեսնում․ Զիգմունդ Ֆրոյդ  

Զիգմունդ Ֆրոյդ երազներ քաղաք

 

 

 

 

 

Մեկնաբանություններ