հնավայր Կամբոջա
- Ճարտարապետություն, Տուրիզմ

Աշխարհի ամենատպավորիչ հնավայրերը

Այսօր մեզ շատ միջոցներ են տրված անցյալը ուսումնասիրելու համար։

Մենք կարող ենք թերթել հին լուսանկարները կամ վերլուծել թանգարանների հնագույն նմուշները, որը մեզ հնարավորություն կտա հայացք նետել դեպի անցյալ։

Սակայն միանգամայն այլ զգացողությունն է ներկա գտնվել հնագույն տաճարում կամ շենքում և վերապրել անցյալի ողջ հզորությունը։

«Քաղաք»-ն այս անգամ ձեզ է ներկայացնում աշխարհի ամենատպավորիչ հնավայրերը, որոնք ձեզ կփոխանցեն անցյալի ողջ վեհությունը։

1․ Լա Պրոմ, Կամբոջահնավայր Կամբոջա

Լա Պրոմը տաճար է Կամբոջայում։ Այն ի սկզբանե կառուցված է եղել որպես բուդիստական սրբավայր և կրթական օջախ։ Տաճարը տեղակայված է ջունգլիներում, ինչն այս վայրը դարձնում է էլ ավելի խորհրդավոր։

2․ Էլ Կաստիլո, ՄեքսիկաԷլ Կաստիլո Մեքսիկա

Այս հոյակերտ բրգաձև տաճարը կառուցվել է 9-12 դարերում՝ մայաների կողմից։

Սակայն կա մի առավելություն, որն այս տաճարը դարձնում է բացառիկ։ Գարնանը և աշնանաը՝ գիշերահավասարի ժամանակ, արևի լույն ընկնում է տաճարի աստիճանների վրա ՝ ստանալով օձաձև տեսք։

Այստեղ կարելի է ասել միայն մի բան․ Բնությունը հրաշագործ է։

3․ Բագան, Մյանմա հնավայր Մյանմա

Բագանը հնագույն քաղաք է Մյանմայում։ Այնտեղ տեղակայված են ավելի քան 10 հազար բուդիստական սրբավայրեր և տաճարներ։ Այն Ասիայի ամենահայտնի հնավայրերից է։

4․ Պոմպեյ, Իտալիա հնավայր Պոմպեյ

Պոմպեյը Իտալիայի ամենադիտարժան վայրերից է։

Չնայած նրան որ աղետի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ, սական քաղաքի ավերակները պահպանվել են։

Հնավայրը հայտնաբերվել է 1748 թվականին և դարձել մշակութային ու հնագիտական յուրահատուկ կոթող։

5․ Պետրա, Հորդանանհնավայր Պետրա

Պետրան կառուցվել է մեր թվարկությունից առաջ՝ 4-րդ դարում։

Այն նման չէ ոչ մի այլ ուրիշ վայրի աշխարհում և վերացնում է իրական ու մտացածին աշխարհների միջև սահմանը։

Իր վարդագույն երանգի պատճառով այն հաճախ անվանում են «Վարդագույն քաղաք»։

Կարդա նաև՝

Նոտր Դամ. Փարիզի Սիրտն այրվել է, բայց Փարիզի հոգին դեռ Նոտր Դամում է

Փարիզի Աստվածամոր տաճարը դրսից: Գեղեցիկ Նոտր Դամ. Կաթոլիկ տաճար Փարիզում

 

Մեկնաբանություններ