- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները․ Փաշինյան

Հայաստանում առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները հնարավորինս կհասցվեն նվազագույնի, այնուհետև կվերացվեն:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Facebook–ի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա առաջիկա 10 օրերի ընթացքում մենք գնալու ենք սահմանափակման ռեժիմի մինիմիզացիայի: Պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական գործունեության յուրաքանչյուր ոլորտում սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար:

Բացառություն է կազմում կրթական համակարգը: Այստեղ կարանտինի ռեժիմը կմնա անորոշ ժամանակով, այսինքն՝ այնքան, իմչքան կպահանջվի։

 

Մեկնաբանություններ