- Կինո, Կյանք, Սելեբրիթի

Առնոլդ Շվարցենեգերը պապիկ կդառնա

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ կդառնա։ Ամերիկյան People պարբերականը հաղորդում է, որ «Տերմինատորի» զավակներից մեկը նրան վերջապես թոռնիկ կպարգևի։

72-ամյա դերասանը հինգ երեխա ունի։ Նրանցից երեքն արդեն ամուսնացած են, սակայն երեխաներ դեռևս չունեն։ Իսկ հիմա ավագ դստեր շնորհիվ «երկաթե Առնին» պապիկ կդառնա։ Շվարցենեգերի դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, որն ամուսնացած է դերասան Քրիս Պրատի հետ, երեխայի է սպասում։

Ընդամենն ամիսներ առաջ Շվարցենեգերը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ արդեն վաղուց է ցանկանում թոռնիկներ ունենալ, պապիկ դառնալ, բայց և ճնշում չի գործադրի զավակների վրա։

Մեկնաբանություններ