առողջ ապրելակերպ
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Առողջ լինելու 7 պարզ քայլեր, որոնք կարող ես փորձել այսօր

Օդի աղտոտվածություն, գլոբալ տաքացում, կյանքի ռիթմի արագացում. այս խնդիրներն իրենց վրա են սևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունն ու ևս մեկ անգամ ընդգծել առողջ ապրելակերպի կարևորությունը բոլորիս համար:

Առավոտյան ուսումնական վայր կամ աշխատանքի շտապելիս միշտ չէ, որ կարողանում ես կատարել պլանավորած «առողջ գործերը», ասելն ավելնորդ է, որ զբաղված աշխատանքային օրվանից հետո պարզապես ցանկանում ես հանգստանալ ընտանիքի, ընկերների, սիրելի հեռուստաշոուի կամ գրքի հետ և դարձյալ հետաձգում ես առողջ սովորությունների իրագործումը:

«Քաղաք»-ի այս նյութն ուղղված է օգնելու կազմակերպել օրն այնպես, որ առանց մեծ ջանքերի որոշ ժամանակ անց կարողանաս հպարտանալ քեզնով:

1. Առաջինը՝ ջուր
Արթնանալուն պես անպայման ընդունիր H2O-ի առավոտյան բաժինը: Սկզբնական շրջանում, որպեսզի չմոռանաս, ջուրը երեկոյան կարող ես դնել կողքիդ: Մի փոքր կիտրոն ավելացնելն էլ ավելի օգտակար կդարձնի այս սովորությունը: Կիտրոնն օգնում է հեռացնել օրգանիզմից թունավոր նյութերը:

առողջ

2. Մարզանք
Ապացուցված է, որ առավոտյան 15 րոպե մարզանքը, իսկական հրաշքներ է գործում:
Այն օգնում է արթնացնել օրգանիզմը, լավ տրամադրությամբ սկսել օրը և կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը:

առողջ մարզանք

3. Լավ նախաճաշ
Նախաճաշի կարևորությունն անքննելի է ինչպես մարսողության, այնպես էլ ուղեղի աշխատանքի և նյութափոխանակության համար, որն իր հերթին առանցքային դեր է կատարում, երբ առողջ մեթոդներով ուզում ես ազատվել հավելյալ կիլոգրամներից:
Եթե չես սիրում նախաճաշել, փորձիր սկսել թեթև մրգային աղցանից:

առողջ նախաճաշ

4. Բալանսավորված սնունդ
Առողջ լինելու համար օրգանիզմին անհրաժեշտ է ստանալ վիտամիններ և միներալներ, որոնք, իհարկե, չեն պարունակում մեր սիրելի արագ սննդի ուտեստները: Ուշադրություն դարձրու օրվա ընթացքում ընդունած սպիտակուցի, ածխաջրի և ճարպի քանակին, ինչպես նաև մի մոռացիր, որ օրեկան 10 բաժակ ջուր խմելը շատ օգտակար է:

առողջ սնունդ

5. Իրական շփում
Օրվա մեջ որոշիր երկու ժամ և կտրվիր վիրտուալ տարածությունից: Անջատիր wi-fi-ը և պարզապես վայելիր իրական շփման և ընկերների հետ խոսելու ու ծիծաղելու բերկրանքը:
Ժամանակ անցկացրու բնության մեջ, զբոսնիր, կարդա, ստեղծագործիր:

առողջ շփում

6. Առողջ քնելու արվեստ
Աշխատիր պառկել քնելու մինչև կեսգիշեր, և համոզվիր, որ քնում ես 7-8 ժամ: Քնելուց առաջ օդափոխիր սենյակդ, անջատիր բոլոր շեղող ձայները, լույսերն ու մի քանի անգամ խորը շնչիր, դա կօգնի պատրաստել օրգանիզմը հանգստի: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քնելուց 2 ժամ առաջ հեռախոսի լույսի ներքո անցկացնելը վնասում է քնի որակին և քնի ընթացքում օրգանիզմի հանգստին ուղղված ֆունկցիաներին:

առողջ քուն

7. Տնային SPA ամեն շաբաթ

Հաջորդ աշխատանքային շաբաթին պատրաստվելիս, պարգևատրիր քեզ և երեկոն անցկացրու բուրավետ մոմերով և ծովի աղի հավելմամբ լոգանքով: Այն կօգնի թուլացնել մկաններն ու նյարդերը, ինչպես նաև հանգստացնել մարմինն ու հոգին:

առողջ ժամանց սպա

Վստահ ենք, այս պարզ խորհուրդները կիրառելուն պես կկիսվես մեզ հետ քո հաջողության պատմությամբ:

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։