- Աշխարհ, Առողջապահություն, Կյանք, Քաղաքական

Ավստրիան և Բելգիան մեղմացնում են կարանտինի սահմանափակումները

Ավստրիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման պայմաններում որոշում է կայացվել մայիսից հանել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը:

«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն 1 մետրի չափով:

Ավստրիայի առողջապահության նախարարընշել է, որ մայիսի 1-ից մարդկանց թույլատրվելու է նաև հավաքվել, բայց նրանց թիվը չպետք է գերազանցի 10-ը:

Կթույլատրվի անցկացնել նաև ցույցեր: Այդ պայմանները կգործեն մինչև հունիսի վերջը:

Մայիսի 15-ից անվտանգության պայմաններն ապահովելու պարագայում կբացվեն ռեստորանները, իսկ մայիսի 29-ից կաշխատեն հյուրանոցները:

Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը:

Այնտեղ հնարավոր է աստիճանաբար անցում կատարել խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից:

Մեկնաբանություններ