- Կինո, Կյանք, Մշակույթ

Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը կցուցադրեն Ճապոնիայում

Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» ֆիլմը հուլիսի վերջին Ճապոնիայում մեծ էկրան կբարձրանա, հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու DMH studio-ի աջակցությամբ, կցուցադրվի Ճապոնիայում։ Շնորհակալություն բոլորին ու առանձին Տիգրան Մանսուրյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին և Շուշանիկ Միրզախանյանին։ Հաջողություն հայտնենք ճապոնացի դիստրիբյուտորներին, ու թող հնարավորինս շատ հանդիսատես դիտի ֆիլմը», – գրել է Դիշդիշյանը։

Ֆիլմը նվիրված է Խաչատրյանի գլուխգործոցի՝ «Գայանե» բալետի «Սուսերով պարի» ստեղծմանը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019-ի նոյեմբերի 7-ին։

Մեկնաբանություններ