- Առողջապահություն, Կյանք, Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է

Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ:

Նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան: Նախագահ Կլաուդո Տապիանին որոշումը կապել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբը կհռչակվի՞ երկրի չեմպիոնի թե, ոչ:

Առաջնության դադարից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բոկա Խունիորս»-ն էր, երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյթ»-ը: Թիմերին բաժանում էր ընդամենը մեկ միավոր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ դադարեցվել էր Հոլանդիայի առաջնությունը։ Առաջնության առաջատար «Այաքս»–ը չեմպիոն չհռչակվեց, իսկ վտանգավոր գոտում գտնվող ակումբները ցածր դիվիզիոն չտեղափողվեցին։ Առաջնությունը, փաստորեն, պարզապես չեղարկվեց։

Մեկնաբանություններ