- Առողջապահություն, Կյանք, Հայաստան

Արդեն 2619. կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619։ Կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում, արդեն առողջացել են 1111–ը (+40)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 6 անուղղակի դեպք:

Մեկնաբանություններ