- Արցախ, Քաղաքական

Արցախում կորոնավիրուսով հիվանդության դեպք չի արձանագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկները, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր, իրականացված քայլերի արդյունքում, Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել:

Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի:

Մեկնաբանություններ