- Առողջապահություն, Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երրորդ դեպքը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր այնտեղ թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի մոտ արդյունքը եղել է դրական:

«Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպք է հաստատվել։ Վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ էր։

Այսպիսով վարակվածների թիվն Արցախում հասել է երեքի։

Մեկնաբանություններ