մեգան մարքլ Հարի արքայազն քաղաք
- Կինո, Մշակույթ

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին նոր ֆիլմը կցուցադրվի մայիսին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռան՝ արքայազն Հարիի և նախկին հոլիվուդյան դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնության տարելիցի կապակցությամբ Lifetime պրոդյուսերական կենտրոնը որոշել է ներկայացնել թագավորական ընտանիքի այս գեղեցիկ զույգի մասին պատմող երկրորդ ֆիլմը, որն արդեն  կներկայացնի նրանց հարաբերություններն ամուսնությունից հետո։


Առաջին ֆիլմը, որը կրում էր «Հարի և Մեգան․ թագավորական սիրավեպ» անվանումը, մեծ էկրաններին էր բարձրացել 2018-ի մայիսին՝ հարսանեկան արարողությունից օրեր առաջ։

Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ, քանի որ այս սիրո պատմությունը ոգեշնչել է շատերին։

Այդուհանդերձ, քննադատները դերասանական կազմի վերաբերյալ շիստ հակասական կարծիքներ հայտնեցին։ Մասնավորապես կինոքննադատների և հանդիսատեսի համար անընդունելի էր Հարիի մեծ եղբոր՝ թագաժառանգ արքայազն Ուիլյամի դերակատարի ընտրությունը (Բերջես Աբերնետի):

Նշենք նաև, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի դերերը մարմնավորելու են Պարիս Ֆիտզ-Հենթլին և Մյուրեու Ֆրեյզերուն։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ