- Կյանք, Տեխնոլոգիաներ

Նյու Յորքում բաժանված զույգերի համար հատուկ ծառայություն են ստեղծել

Նյու Յորքում բնակվող երկու ծրագրավորող ընկերուհիներ Լինդսեք Մեքը և Միկա Լեոնարդը բաժանված զույգերի համար հատուկ ծառայություն են ստեղծել, որն անվանել են Onward։ Ինչպես նշում են ստարտափի հեղինակները, ապահարզանից կամ միմյանցից բաժանվելուց հետո զույգերը հաճախ են քաոսի մեջ հայտվում և չեն կարողանում կառավարել կատարվող իրադարձությունները։ Մարդիկ այս վիճակում էմոցիոնալ խորը ցնցման մեջ են հայտնվում։

Onward-ն առաջարկում է անհատական օգնություն բոլոր օգտատերերին։ Ծառայությունները տարբեր արժեքներ ունեն՝ պայմանավորված օգտատիրոջ ընտրած փաթեթից։ Հիմնական փաթեթի արժեքը 99 դոլար է։ 10 օրում Onward-ի միջոցով հնարավոր է գտնել նոր տուն, կազմակերպել իրերի տեղափոխումը, ինչպես նաև անձնական հոգեթերապևտի հետ աշխատանքը։

30-օրյա փաթեթը, որն արժե 175 դելար, կօգնի նաև կահավորել տունը և էմոցիոնալ կայունության պահպանման մեծ կուրս անցնել։

Ամենամեծ՝ 500 դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում օգտատիրոջն օգնում են ընտրլ լավ ռեստորաններ, մարզասրահներ, այնպիսի վայրեր, որտեղ նա կկարողանա մոռանալ վշտի մասին։

Նախագծի մեկնարկը տրվել է մի քանի օր առաջ, բայց արդեն այսօր այն մեծ հաջողությունների է հասել։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ