- Կյանք, Տուրիզմ

Բելգիայում «Միզող տղայի» արձանին բժշկական դիմակ են հագցրել

Բելգիայում «Միզող տղայի» արձանին բժշկական դիմակ են հագցրել կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Հարկ է նշել, որ «Միզող տղան» կամ «Մանեկեն-Պիսը» Բելգիայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։

Չինաստանի իշխանությունները հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ է հայտարարել:

Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է ավելի քան 2,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 606 հազար հիվանդ, իսկ մահացել՝ 161 268:

Մեկնաբանություններ