- Կյանք, Սելեբրիթի

Բիլի Այլիշը պատմել է, թե ինչու է իրեն լավ զգում մեկուսացման մեջ

Երգչուհի Բիլի Այլիշը Electronic Beats Podcast-ում պատմել է, թե ինչու է իրեն դուր գալիս ինքնամեկուսացման ռեժիմում գտնվել։

Նա խոստովանել է, որ չի ձգտում ամեն օր հաղորդակցվել վիդեոկապի միջոցով։ «Ես սիրում եմ իմ ընկերներին, բայց ինձ մենակ էլ լավ է։ 12 տարեկանից մենակ չեմ եղել, խելագարվել եմ»,- պատմել է 18-ամյա արտիստուհին։ Կալիֆոռնիայի իր տանը Բիլին մեկուսացել է Մարդի և Ջիմի շների հետ։

Բիլի Այլիշը վստահ է, որ ինքնամեկուսացման ավարտից հետո մարդիկ արագ կսովորեն նախկին կյանքին։ «Մենք գնահատում ենք ինչ-որ բան, երբ կորցնում ենք։ Իսկ վերադարձնելով՝ կարծում ենք, որ այլևս երբեք չենք կորցնի»,-  ասում է նա։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ Է հայտարարել:

Մեկնաբանություններ