- Երաժշտություն, Մշակույթ

Բոբ Դիլանն առաջին անգամ հայտնվել է Billboard հիթ-շքերթի առաջին տեղում

Նոբելյան մրցանակի դափնեկիր և աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանն առաջին անգամ հայտնվել է ամերիկյան Billboard հիթ-շքերթի առաջին տեղում՝ «Murder Most Foul» երգով։ Այս մասին հայտնում է NME-ն։

Նրա 17 րոպեանոց կոմպոզիցիան պատմում է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, այն հրապարակվել Է YouTube-ում: Սա Դիլանի առաջին օրիգինալ թողարկումն է վերջին ութ տարիների ընթացքում։

Billboard-ի առաջնորդ Դիլանը նախկինում չէր դարձել։ «Like a Rolling Stone» և «Rainy Day Women» երգերը զբաղեցրել են հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը 1965 և 1966 թվականներին։

Մեկնաբանություններ