- Աշխարհ, Առողջապահություն, Կյանք, Քաղաքական

Բորիս Ջոնսոնը որդուն կոչել է COVID-19-ից իրեն բուժած բժիշկների պատվին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է վարչապետի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը։

«Շնորհակալություն եմ հայտնում Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,- գրել է Սայմոնդսը:

Նա պարզաբանել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին:

Մեկնաբանություններ