- Ժամանց, Կինո, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Բրեդ Փիթը վերանորոգել է իր դիմահարդարի տունը

Մենք սովոր ենք հոլիվուդյան դերասանների մեջ տեսնել քմահաճ ու շքեղության սովոր մարդկանց։ Բայց Բրեդ Փիթն ապացուցում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։

Բրեդ Փիթին, իրավամբ, կարելի է համարել վառ և փայլուն Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը։ Դերասանը նկարահանվել է տասնյակ հաջողված ֆիլմերում, ամրապնդել իր անվան դիմաց մաչոյի կերպարը ու նույնիսկ հասցրել այս տարի հաղթել “Օսկարին”:

Բայց իր հաջորդ քայլով նա ապացուցեց, որ նա պարզապես գերազանց դերասան չէ, նա նաև հիանալի մարդ է:


HGTV հեռուստաալիքով ցուցադրվում է Celebrity IOU հաղորդումը։ Այս շոուին հրավիրվում են համաշխարհային մասշտաբի աստղեր, որոնք պետք է վերանորոգեն իրենց համար ինչ-որհարազատ մարդու տունը։ Հաղորդման հերթական հյուրն էր Բրեդ Փիթը։ Օսկարակիր դերասանն անակնկալ է կազմակերպել Ջեյն Բլեքի՝ իր դիմահարդարի համար, ում հետ Փիթն աշխատել է 40 ֆիլմերի նկարահանումների ժամանակ: Դերասանը նրա ավտոտնակը վերածել է հյուրասենյակի։


Տեսնելով, թե ինչ է հանուն իրեն արել Բրեդ Փիթը, Ջեյնը չկարողացավ զսպել արցունքները։ Դերասանը նույնպես էմոցիոնալ արձագանքեց կատարվածին։

Փիթը պատմել է, որ կնոջը վերաբերվում է որպես իր քրոջ։ Իսկ Ջեյնը խոստովանել է, որ սիրահարված է հոլիվուդյան աստղին։

Մեկնաբանություններ