զեյն
- Կյանք, Սելեբրիթի

Բրիտանական Vogue-ի դեկտեմբերի աստղ` Զեյն

Զեյն Մալիկը, որը վերջերս կրճատեց անունն ու դարձավ պարզապես Զեյն, այս ամսվա «Vogue»-ի շապիկի աստղն է:

«Քաղաք»-ն անդրադարձել է փոփ-ի նոր արքայազնի կյանքին ու գործունեությանը:

Նախկին բոյ-բենդի մեներգիչներից մեկը ներկայումս ամենապահանջված երգիչներից է: Դեռևս 2010թ.-ին 17-ամյա Զեյնը մասնակցում էր բրիտանական X-Factor-ին որպես սոլո երգիչ, սակայն նախագծի կազմակերպիչները նրան տեսան խմբում: «One Direction»-ը ֆենոմենալ հաջողություն ունեցավ, սակայն 2015թ.-ին՝ համաշխարհային ճանաչման պիկին, խումբը սկսեց ցրվել:

զեյն սելեբրիթի
Լուսանկարը՝ Scott Trindle / Vogue

Զեյնի ձայնը տարբերվող է: Այդպիսին է նաև նրա ոճը: «Վատ տղան Բրեդֆորդից» դաջվածքների և արտահայտիչ սանրվածքների սիրահար է:

zayn
Լուսանկարը՝ Vogue Scott Trindle

Բրիտանական «Capital» ռադիոկայանի անցկացրած քվեարկության արդյունքում Զեյնը 2015թ.-ին ճանաչվել է փոփ երաժշտության ամենասեքսուալ տղամարդ:

 

զեյն քաղաք երաժշտություն
Լուսանկարը՝ Vogue Scott Trindle

Զեյնը հայտնի է նաև նորաձևության աշխարհում: Սկզբում որպես մոդել, հետագայում` որպես դիզայներ և կրեատիվ տնօրեն:
Դոնաթելա Վերսաչեն իր «Versus» տղամարդկանց նոր հավաքածուն վստահել է հենց Զեյնին` նշանակելով նրան «Versus»-ի կրեատիվ տնօրեն:

զեյն vesus
Լուսանկարը՝ Gigi Hadid

Երգիչը «Playstation»-ի սիրահար է: Հարցազրույցին պատմել է նաև, որ նրա կյանք վերջերս մուտք է գործել նոր էակ` նրա և Ջիջիի «Dobby» անունով կատուն, որի անունն ընտրել է ոգեշնչվելով Հարրի Փոթերից:

Ժպտում է Ջիջիի մասին խոսելիս: Կիսվում, որ սուպերմոդել ընկերուհին շատ կազմակերպված է և հաճախ է օգնում Զեյնին: Իր մասին ասում է, որ քաոտիկ է, ու հրաշալի է, որ կարողանում է երբեմն հույսի դնել Ջիջիի վրա:

zayn զեյն

Զեյնի մասին խոսելիս անպայման է լսել նրա նոր կատարումը: Վայելեք «Fingers»-ն ու կիսվեք տպավորություններով:

Մեկնաբանություններ