- Կյանք, Տուրիզմ

Բրիտանիայում մի քանի դար դադարից հետո վայրի սպիտակ արագիլներ են նկատվել

Հարյուրավոր տարիների ընթացքում առաջին անգամ Բրիտանիայում ծնվել են վայրի սպիտակ արագիլի ձագեր, հայտնում է CNN-ը։

Մինչ այդ ձագերի հայտնվելը գրանցվել էր 1416 թվականին Էդինբուրգում գտնվող Սուրբ Ջայլսի տաճարի տանիքում:

Նշվում է, որ հինգ ձագեր լույս աշխարհ են եկել հին մեծ կաղնու վրա 33 օր սպասելուց հետո: Ներկայումս արագիլ-ծնողները ակտիվորեն հոգ են տանում իրենց սերնդի մասին:

«Ծնողները ֆանտաստիկ աշխատանք են կատարում, հատկապես անցյալ տարի նրանց անհաջող փորձից հետո»,- պատմել է «Սպիտակ արագիլ» նախագծի ղեկավար Լյուսի Գրոուվսը:

Մեկնաբանություններ