գադջեթ քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Գադջեթներ, որոնք կհեշտացնեն ձեր առօրյա կյանքը

Ամեն անգամ, երբ մեզ թվում է, որ իդեալական գադջեթ ենք գտել և էլ ոչինչ մեզ չի զարմացնի, Ամազոնը ներկայացնում է իր նոր ապրանքները։ Այն ներկայացնում է յուրօրնակ ու հետաքրքիր գադջեթներ, որոնք մեզ օգնում են ավելի հեշտ կազմակերպել մեր առօրյան։

Մենք հիացած ենք այս հետաքրքիր լուծումներով և առանձնացրել ենք մի քանի գադջեթ Ամազոնից, որոնք կօգնեն ավելի հեշտացնել ձեր կյանքը։

Philips Wake-Up Light Alarm Clock

Philips-ի այս զարթուցիչը հնարավորություն է տալիս արթնանալ արևի լույսի հետ, անկախ նրանից՝ դրսում անձրև է, թե ոչ։
Զարթուցիչն արժե 105$:

գադջեթ քաղաք

Ember Temperature Control Ceramic Mug

Այս կերամիկական բաժակը կպահի ձեր սիրելի խմիչքները ձեզ ցանկալի ջերմաստիճանում, այնքան ժամանակ, մինչև դուք կորոշեք կրկին լիցքավորել այն։ Բաժակն արժե $80։

գադջեթ քաղաք

Rocketbook Everlast Reusable Smart Notebook

Այս խելացի նոթատետրը ունի ընդամենը 36 էջ։ Դուք կարող եք մաքրել այն  թաց կտորով և կրկին օգտագործել։ Ինչպես նաև, դուք կարող եք ձեր նշումները փոխադրել Slack, email, Google Drive։ Նոթատետրն արժե $29։

գադջեթ քաղաք

iRobot Braava Jet 240 Robot Mop

Եթե դուք ռոբոտների սիրահար եք, ապա հաստատ կհավանեք iRobot Braava Jet-ը։ Այն իդեալական կմաքրի ձեր հատակը անգամ այն ժամանակ, երբ դուք տանը չեք։ Ռոբոտն արժե $179։

գադջեթ քաղաք

Simpletaste 7 Capacity Electric Egg Cooker

Այս զարմանահրաշ սարքը ձեր փոխարեն կխաշի ձուն և անգամ ձեզ համար օմլետ կպատրաստի։ Սարքն արժե $18։

գադջեթ քաղաք

Կարդա նաև՝
IKEA-ն վերամշակված պլաստիկից մանկական լուսամփոփ է ստեղծել

լուսամփոփ IKEA պլաստիկ

Մեկնաբանություններ