- Կյանք, Հայաստան, Քաղաքական

Գազալցակայաններում կարգելվեն խաղային ապարատները․ Փաշինյան

Մայիսի 1-ից խաղային ավտոմատների գործունեությունը կարգելվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլևս խաղային ավտոմատներ չեն լինի»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղային ավտոմատները դարձել են Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղը, ինչը աբսուրդ է։

Վարչապետը նշել էր, որ պետք է արգելել գազալցակայաններում խաղային ավտոմատների տեղադրումը, քանի որ դա Հայաստանը վերածում է բացօթյա կազինոյի:

Մեկնաբանություններ