գահերի խաղը եզրափակիչ թրեյլեր քաղաք
- Կինո, Մշակույթ

Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ սեզոնի պաշտոնական թրեյլերը

Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալը վերջին սեզոնի պաշտոնական թրեյլերը։ Դրանում կարելի է տեսնել Վինթերֆելամրոցը, Սերսեյան, Արյա Սթարկին, Դենեներիս Թարգարիենին, ով ձեռ ձեռքի գնում է Ջոն Սնոուի հետ։

Եզրափակիչ սեզոնի առաջին սերիան հնարավոր կլինի դիտել ապրիլի 14-ին։ Դրանում ընդհանուր առմամբ 6 էպիզոդ կլինի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը հավասարազոր կլինի լիամետրաժ ֆիլմի տևողությանը։

Ավելի վաղ HBO-ն ցուցադրել էր «Գահերի խաղ»-ի ութերորդ սսզոնի պոստերները։ Սերիալի հեղինակները երկրպագուներին առաջարկել էին դիտարկել Վեսթերոսի բոլոր հավանական ղեկավարներին՝ Դեյեներիսից, Ջոն Սնոուից սկսած մինչև Տեթնա Գրեյջոյը և Սեմվել Թառլին։

Հիշեցնենք, որ հունվարին HBO-ն ներկայացրել էր սերիալի եզրափակիչ մասի պաշտոնայկան թիզերը։

Կարդա նաև՝ 

home տուն ֆիլմ քաղաք

Մեկնաբանություններ