- Գիտություն, Կյանք, Տեխնոլոգիաներ

Գեղեցիկ տիեզերք․ Hubble-ի լավագույն լուսանկարները

Աստղերը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել մարդուն։ Այս լուսանկարներից հետո դուք կսիրահարվեք տիեզերքին:

«Հաբլ» տիեզերական աստղադիտակն իր անունը ստացել է աստղագետ, ֆիզիկոս Էդվին Հաբլի պատվին։ «Հաբլ»-ը Եվրոպական տիեզերական գործակալության և NASA-ի համատեղ նախագիծն է։

Աստղադիտակը Երկրի ուղեծիր են դուրս բերել 30 տարի առաջ՝ ապրիլի 25-ին։ Այդ ժամանակից ի վեր նա արել է ավելի քան մեկ միլիոն լուսանկար։ Առաջարկում ենք ձեզ աչքի տակով անցկացնել դրանցից ամենագեղեցիկները։

 

Արարման Սյուները

Սա, թերևս, ամենահայտնի տիեզերական լուսանկարն է… և ամենագեղեցիկը.

Ձեր առջև միջաստղային գազի ու փոշու կուտակում է։ Գտնվում է այս հրաշքը 7000 լուսային տարի հեռավորության վրա Երկիր մոլորակից, Արծվի միգամածությունում։ Լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես են գազն ու փոշին նոր աստղեր ձևավորում հենց մեր աչքի առաջ։

 

Գալակտիկա ESO 021-G004

ESO 021-G004-ը մեզանից 130 միլիոն լուսային տարի հեռավորության վրա է։

Հսկայական պարուրաձեւ գալակտիկայի լուսանկարն աստղադիտակն արել է այս տարվա սկզբին: Իսկ այս գալակտիկայի ներսում գերմասիվ սև անցք կա, սակայն լուսանկարում այն չի երևում։

 

Ձիու Գլուխ միգամածություն

Ամենահայտնի ու հմայիչ միգամածություններից մեկը։ Այն գտնվում է Երկրից 1300 լուսային տարի հեռավորության վրա։ «Ձիու գլուխը» Օրիոնի ամպերի մի մասն է (աստղային գոյացման զանգվածային գազա-փոշային համալիր)։

«Հաբլի» լուսանկարն արվել է լույսի ինֆրակարմիր տիրույթում։

 

Միաեղջյուրի V838

Այս փոփոխական աստղը գտնվում է Միաեղջյուր համաստեղությունում, մեզանից հեռու է 20 000 լուսային տարի:

Միաեղջյուրի V838-ն իսկական հսկա է։ Այն մեծ է Արեգակից 380 անգամ, ջերմաստիճանը իր մակերեսին հասնում է 3000°C-ի, ու փայլում է V838-ը 15000 անգամ պայծառ է, քան մեր աստղը։

 

Թիթեռի միգամածություն

Այս գեղեցիկ միգամածությունն ունի նաև NGC 6Z02 գիտական անունը: Այս հրաշքը գտնվում է Կարիճի համաստեղությունում։

Միգամածության կենտրոնում է գտնվում մահացող աստղ։

 

Մահացող աստղ

NGC 2818-ը գեղեցիկ ցրված կուտակում է մոլորակային միգամածությամբ: Գտնվում է Երկրից 10 400 լուսային տարի հեռավորության վրա։

Միգամածությունը հայտնվել է աստղի հսկայական պայթյունի հետևանքով։

 

Arp 194

Իրար միաձուլվող գալակտիկաների դուետ, որ հիացնում է իր տեսքով։ Մենք այս տիեզերական պարից հեռու ենք 100 000 լուսային տարով։

Մեկնաբանություններ