- Աշխարհ, Գիտություն, Կյանք

Գիտնականներ․ մալարիայի դեմ դեղամիջոցն արդյունավետ է COVID-19-ի դեմ

Չինաստանում գիտնականներն անցկացրել են COVID-19-ի բուժման համար հիդրոքսիքլորոխինի պիտանիության առաջին կլինիկական փորձարկումները։ Արդյունքները հրապարակվել են մարտի 31-ին medRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում:

 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մալարիայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցը արդյունավետ է կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարում, սակայն ունի կողմնակի բարդություններ: Հիվանդները, ովքեր համաձայնել են մասնակցել փորձերին, բուժվել են ավելի արագ, քան վերահսկող խմբի հիվանդների։

 

Կողմնակի բարդություննեի թվում են ալերգիկ ռեակցիաներն ու գլխացավը։ Սակայն, ըստ բժիշկների, բոլոր կողմնակի բարդություններ հիվանդների կյանքը չեն դնում ավելի մեծ վտանգի տակ։

 

«Չնայած փորձարկվողների փոքր քանակին, մենք մասնակիորեն հաստատել ենք, որ հիդրոքսիքլորոխինը կարելի է օգտագործել COVID-19-ի բուժման համար։ Դրա կիրառումն օպտիմալացնելու համար, սակայն, անհրաժեշտ են ավելի մասշտաբային կլինիկական փորձարկումներ», – հայտնում են Ուհանի համալսարանի բժիշկները։

Մեկնաբանություններ