գրկախառնություն առողջություն հոգի քաղաք
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Գրկախառնությունը նպաստում է հոգու և մարմնի առողջությանը

Հետազոտությունները պարզել են, որ գրկախառնությունները շատ ավելի կարևոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դրանք նպաստում են ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիոլոգիական առողջությանը:

Հոգեբան Վիրջինիա Սաթիրի խոսքով՝ մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ է 4 գրկախառնություն միջին տրամադրության և 8 գրկախառնություն երջանկության զգացումի համար:

գրկախառնություն առողջություն հոգի քաղաք

20-րդ դարի 70-ական թվականին գիտնականնները սկսել են հետազոտել քիմիական նյութերը, որոնք կոչվում են էնդորֆիններ: Դրանք հայտնբերվել են մարդու արյունատար և նյարդային համակարգերում: Էնդորֆինները մորֆինանման նյութեր են, որոնք քչացնում են ցավը և էյֆորիայի զգացողություն առաջացնում: Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ մարդու օրգանիզմում էնդորֆինների մեծ չափաբաժին է առաջանում գրկախառնության ժամանակ:

գրկախառնություն առողջություն հոգի քաղաք

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս մարդիկ որևէ մեկին գրկելու կարիք առավել շատ ունեն: Հաճախ այդ անհրաժեշտությունը կարող է բավարարվել անգամ անծանոթ մարդու հետ գրկախառնվելիս:

Մարդիկ, ովքեր տնային կենդանիներ ունեն, գրկում են նրանց օրվա մեջ մի անգամ, ինչի արդյունքում դրական լիցքերով են զինվում:

գրկախառնություն առողջություն հոգի քաղաք

Հոգեբանները խորհուրդ են տալիս հաճախ գրկել երեխաներին, օրվա սկզբում կամ քնելիս անպայման փարվել նրանց և թույլ տալ իրենց ձեր գրկում պաշտպանված և երջանիկ զգալ:

Մարդիկ ում, մանուկ հասակում քիչ են գրկել, սովորաբար ագրեսիվ և նյարդային են մեծանում: Հոգեբաննների խոսքով՝ գրկախառնությունների միջոցով երեխան սովորում է սիրել:

Կարդա նաև՝ 

20 խանգարող մտքեր, որոնցից պետք է ազատվես հաջորդ տարում

Մեկնաբանություններ