Դեղին Վիշապ
- Ուղղություններ, Տուրիզմ

Դեղին վիշապ․ Չինաստանի բնական լողավազանները

Տաքացվող բնական լողավազանները հետաքրքիր յուրահատկություն ունեն իրենց մեջ։

Դրանք հոսում են լեռնային վայրերից և համարվում են բավական հայտնի տուրիստական կենտրոններ։

Բնության այս հրաշալիքը գտնվում է Չինաստանի կենտրոնում՝ Չենգդուից հյուսիս ընկած հատվածում։

Տեղակայված լինելով վիթխարի սարերի միջակայքում՝ այն ստացել է «Դեղին վիշապ» անվանումը։ Այս հրաշալի վայրը Հուանլոնգ արգելոցի մի մասն է, որը գրանցված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում։

Այս զարմանահրաշ բնական լողավազանները տարվա եղանակներից կախված փոխում են իրենց գույնը՝ կարծես վերածվելով նկարչի կողմից պատկերված գեղանկարի։

Այս վայրը իր զարմահաշ տեսքի պատճառով հաճախ անվանում են նաև «Դրախտավայր Երկրի վրա»։

Դեղին ՎիշապԴեղին ՎիշապԴեղին Վիշապ

Կարդա նաև՝

10 լուսանկարներ, որոնք պատկերում են Երկիր մոլորակը իր ողջ շքեղությամբ

Երկիր Մոլորակ

Մեկնաբանություններ