- Կինո, Մշակույթ

Դենիել Ռեդկլիֆը վստահ է՝ ինքը վերջին Հարի Փոթերը չէ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆը վստահ է՝ մեզ դեռ բազմաթիվ նոր ֆիլմեր են սպասում Հարի Փոթերի մասին։

«Ես վստահ եմ, որ մեզ ինչ-որ այլ տարբերակ է սպասվում։ Համոզված եմ, որ ես վերջին Հարի Փոթերը չեմ։ Անկեղծ ասած՝ ուրախ կլինեմ որևէ մեկին տեսնել այս դերում, դա բավականին հետաքրքիր կլինի։ Թատերական բեմում մենք արդեն տեսել ենք Ջեյմի Պարկերին և Գարեթ Ռիվզին, որոնք հիանալի են կատարել այս դերը»,- ասել է Ռեդկլիֆը։

Դերասանը նաև նշել է, որ մեծ սիրով կդիտեր ինչպես Փոթերի պատմության շարունակությունը, այնպես էլ նույն պատմության վերաէկրանավորումը, որում բոլորովին այլ, պատանի դերասաններ կհայտնվեն։

Ռեդկլիֆի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել գրքի և ֆիլմի սիրահարների բանակի կողմից։ Այժմ նրանք մեծ հույս ունեն, որ դերասանի խոսքերը պատահական չէին, և առաջիկայում ծրագրվում է մոգական կարողություններով օժտված տղայի մասին ևս մեկ ֆիլմ նկարահանել։

Նշենք, որ հունվարին համացանցում բազմաթիվ մեմեր էին հայտնվել, որոնք վերաբերվում էին Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկություններին, որոնցով նա պատմում է գրքի այս կամ այն հերոսի մասին դեռևս անհայտ պատմություններ։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ