խոհանոց Քաղաք
- Խոհանոց, Կյանք

Ելակով տորթ. պատրաստման եղանակը

Քաղցրի սիրահարների համար ունենք անակնկալ:
Սովորում ենք պատրաստել ելակով տորթ:

քաղաք ելակով տորթ խոհանոց

Բաղադրությունը՝

Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր

Կրեմ
1տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
վանիլին

ելակով տորթ

Պատրաստման եղանակը

8 ձուն  հարել այնքան, մինչև զանգվածը սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել:Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել, 1-2 րոպե: Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 200 O C ջերմաստիճանում 10րոպե, 180 O ջերմաստիճանում 15 րոպե:

Շերտերը սառելուց հետո խոհարարական վրձնով 0.3 բաժակ կաթը քսել դրանց վրա, կրեմ քսել շերտերի միջև, ելակներն ամբողջական կամ կտրտած շարել շերտերի միջև ու վրան:

Բարի ախորժակ 🙂

Կարդա նաև՝
Թեյի ամենահայտնի և սիրված տարատեսակներն՝ ամբողջ աշխարհից

Մեկնաբանություններ