Ջոն Կեխո հեգեբան գիրք
- Գրքեր, Մշակույթ

Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ. Ջոն Կեխո

Հեղինակ՝ Ջոն Կեխո
Ժանր՝ Հոգեբանական գրականություն
Հրատարակման տարեթիվը՝ 1997

Ընթերցողներից շատերի պնդմամբ՝ Կեխոյի այս գիրքը կարող է իսպառ փոխել քո կյանքը: Սա անձնային աճի մարզիչ և գրող Ջոն Կեխոյի՝ մարդկային ենթագիտակցության ամենահայտնի ուսումնասիրությունն է:

Յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ մեծագույն ուժ է կուտակված: Հենց քո գիտակցությունն է, որ կարող է օգնել քեզ լուծել այն խնդիրերը, որոնք դու անլուծելի ես համարում:

Ջոն Կեխոն 3 տարի է անցկացրել անտառներում, մարդկանցից հեռու: Դրա նպատակը մարդկային նթագիտակցության և բանականության գիտակցումն էր: Արդյունքում Կեխոն գրել է այս մոտիվացնող գիրքը, որը հնարավորություն է տալիս բացահայտել՝ ով ես դու և ինչն է խանգարել քեզ գիտակցել դա ավելի շուտ: Հոգեբանական այս ուսումնասիրությունն օգնում է անալիզի ենթարկել ողջ կյանքդ և մեկընդմիշտ փոխել այն:

Կեխոյին հաջողվել է բարձրացնել ընթերցողի ինքնագնահատականը, վստահություն ներշնչել նրան և օգնել հաղթահարել անցյալում ունեցած դժվարությունները:

Ինչպե՞ս ինքդ քեզ երջանիկ զգալ. Կեխոն գտել է այդ հարցի պատասխանը:

Գիրքը կարող եք փնտրել քաղաքի բոլոր գրախանութներում:

Կարդա նաև՝ 

Սկզբունքներ. կյանք և աշխատանք. Ռեյ Դալիոյի հաջողության բանալին

 

Մեկնաբանություններ