- Երաժշտություն, Կյանք, Մշակույթ

Երգչուհի Փինքը վարակվել է կորոնավիրուսով

Ամերիկացի երգչուհի Ալիշա Բեթ Մուրը, ով հայտնի է Pink անվան տակ, հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսային վարակով։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Փինքը նշել է, որ երկու շաբաթ առաջ իր ու իր երեք տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել: «Բարեբախտաբար, մեր գլխավոր բժիշկն ունեցել է թեստերի հասանելիություն, և իմը դրական արդյունք է տվել», – գրել է երգչուհին:

Ալիշա Բեթ Մուրը հայտարարել է, որ այդ ժամանակ իր ընտանիքն արդեն գտնվում էր ինքնամեկուսացման մեջ ու շարունակում էր մնալ տանը՝ բժշկի ցուցումների համաձայն:

Երգչուհին նշել է, որ թեստավորումն ավելի մատչելի է պետք դարձնել քաղաքացիների համար: Նրա խոսքերով՝ ինքը 500 հազար դոլար է նվիրաբերել Ֆիլադելֆիայի նահանգի Տեմպլի համալսարանին կից հիվանդանոցի անհետաձգելի օգնության հիմնադրամին և ևս 500 հազար դոլար՝ Լոս Անջելեսի քաղաքապետի ճգնաժամային հիմնադրամին: Փինքը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին իրենց աշխատանքի համար և խնդրել բոլորին մնալ տանը։

Ջոն Հոփկինսի Ամերիկյան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 278 հազար մարդ, ավելի քան 7 հազար մարդ մահացել է:

Մեկնաբանություններ