երեկոյան խաղեր
- Խորհուրդներ, Կյանք

Երեկոյան խաղեր՝ երեխայի արագ քնի համար

Երեխաներին  քնեցնելու գործընթացը հաճախ բավական բարդ է ընթանում: Սովորաբար պահանջվում է 2 կամ 3 ժամ և երբեմն պետք է պառկել նրանց կողքին մինչ նրանց քուն մտնելը:

«Քաղաք»-ն առաջարկում է մի քանի խաղեր երեխայի քունը ավելի հետաքրքիր և հեշտ դարձնելու համար։

Խաղ 1. Փոքրիկներին դուր է գալիս թուղթ պատռել և լսել դրանից ելնող ձայնը

Նմանատիպ զբաղմունքը հանում է ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև մտավոր լարվածությունը: Օգտագործե՛ք յուրաքանչյուր անպետք լրագիր, թուղթ, թերթ: Պատռե՛ք այն , սակայն ոչ ագրեսիվ, այլ հանգիստ: Այնուհետև կարելի է ցատկորտել պատռված թղթերից առաջացած կույտի վրա:

Խաղ 2. Խաղը ջրի հետ օգնում է ազատվել ավելորդ ջղաձգումից, թուլացնում է նյարդերը

Լոգասենյակը լցրե՛ք ջրով և խնդրեք ձեր փոքրիկին սպունգի օգնությամբ մի տարայից մյուսը ջուր տեղափոխել:

Խաղ 3. Եթե փոքրիկի համար  գիրք եք կարդում, ապա սյուժեն  պետք է լինի բարի և պոզիտիվ:

Կարդացե՛ք փոքրիկի համար բարի ու ուսուցանող հեքիաթներ կամ պատմվածքներ։ Դրա օգնությամբ դուք դրական էմոցիաներ կհաղորդեք երեխային քնելուց առաջ։ Հաճախ հեքիաթը պատմելու պրոցեսը ավելի հետաքրքիր է դարձնում պատմողի երևակայությամբ համեմված սյուժեն։

Կարդա նաև՝

Ինչպե՞ս Ձեր փոքրիկի ուտելու ընթացքը դարձնել ավելի հաճելի

 

Մեկնաբանություններ