- Առողջապահություն, Կյանք

Երկու տղամարդ են մահացել կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք է գրանցվել։

«Պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից արդեն 42 մարդ է մահացել:

Մեկնաբանություններ