- Առողջապահություն, Կյանք

Երևանում բարեհաջող վիրահատել են կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխային

Անցած գիշեր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է 4 տարեկան երեխա։ Փոքրիկն ունեցել է կորոնավիրուս։ Նրա բերանի խոռոչում թարախ էր գոյացել։

Փոքրիկի վիրահատությունը սկսվել է ուշ երեկոյան՝ ժամը 11-ին, ու տևել 1,5 ժամ։ Երեխայի վիճակը հիմա կայուն է, շուտով նրան կրկին կտեղափոխեն մեկուսացման վայր։

Փոքրիկի կողքին անընդհատ եղել են ծնողները, որոնց մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուս։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնովիրուսով վարակված 921 մարդ, նրանցից 138-ն առողջացել են։

Մեկնաբանություններ