- Կյանք

Երևանում երկու տրանսգենդեր ծեծել են մի տղայի ու թալանել նրան

Կուբացի 2 տրանսգենդերներ Երևանի շենքերից մեկի մոտ մի տղայի հարվածել են էլեկտրաշոկով ու թալանել, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը։

«Ապրիլի 8-ին ժամը 14։00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացի զանգահարել է և հայտնել, որ գիշերը ժամը 03։00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող, կանացի հագուստով տրանսգենդերները  էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ պարզվել է, որ այդ տրանսգենդերներն են Ամաուռի Ռամիրես Տ-ն և Լազարո Գ-ն՝ Կուբայի քաղաքացիներ:

Նրանք բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություն տալ:

Ոստիկանությունը հիմա որոնում է տուժածին։

Մեկնաբանություններ