- Ճարտարապետություն, Մշակույթ

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը։ Այն կգտնվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։

Որոշումը կայացվել է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստում։

Զեկուցողը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նշել է, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը։

«Այդ գրությունով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև մյուս բոլոր ծախսերն ըստ գրության հոգալու է հնդկական կողմը»,- նշել է Սեդոյանը։

Մեկնաբանություններ