- Արցախ, Հայաստան, Մարզեր

Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական հսկողության ներքո

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ավելի վաղ, կիրականացվեն կորոնավիրուսի տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք անհրաժեշտ միջոցառումներ։

Ստեփանյանը միջոցառումների շարքում նշում է, որ նախ զորակոչիկներին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ, կախտահանվեն զինկոմիսարիատներն ու բոլոր փոխադրամիջոցները, իսկ անհարկի կուտակումներից խուսափելու համար նորակոչիկները զորակոչի ժամանակահատվածում իրենց զինկոմիսարիատներ կներկայանան փոքր խմբերով։

Քանի որ միշտ մարդաշատ է լինում հատկապես գլխավոր հավաքակայանը, ՊՆ մամլո խոսնակը նշում է, որ տեղում զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` մեծ էկրանի միջոցով։

«Այդ ընթացքում հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և անձնակազմի միջև շփումը, իսկ զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն»,– հայտնում է ՊՆ մամլո խոսնակը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումն ու զինված ուժեր ներթափանցումը կանխարգելելու միջոցառումների պատասխանատվությունը կառավարության որոշմամբ դրվել է առողջապահության նախարարի ու բժշկական հանձնաժողովի անդամների վրա:

Մեկնաբանություններ