- Կյանք, Հայաստան, Քաղաքական

Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար

ԱԺ-ի այսօրվա նիստում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, խփեցին իրար:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Իմ քալյը» խմբակցույան պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում երկու պատգամավորները սկսեցին խփել ու քաշքվել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:

Վեճին խառնվոցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանություններ