- Կյանք, Սելեբրիթի

Էդ Շիրանը ընդգրկվել է ամենահարուստ երիտասարդ բրիտանացիների հնգյակում

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ բնակիչների վարկանիշում, հաղորդում է The Sunday Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ վերջին տարվա ընթացքում 29-ամյա արտիստի կարողությունն ավելացել է 48,4 մլն դոլարով՝ հասնելով 242 մլն դոլարի։

Այս վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնում է 29-ամյա Վեստմինստերյան դուքս Հյու Գրոսվենորը։ Նրա կարողությունը գնահատվում է 12,46 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում է Լեդի Շառլոտ Ուելսլին է՝ 2,42 մլրդ դոլար կարողությամբ, իր ունեցվածքի մեծ մասի համար նա պարտական է միլիարդատեր ամուսնուն՝ Ալեխանդրո Սանտո Դոմինգոյին։ Երրորդ տեղում է Ջեք Սալիվանն է՝ գործարար և West Ham United ֆուտբոլային ակումբի նախագահ Դևիդ Սալիվանի որդին։

Մեկնաբանություններ