- Կինո, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Դերասան Էզրա Միլլերը ծեծել է երկրպագուհուն․ DC երկրպագուները չեն ուզում տեսնել նրան Ֆլեշի դերում

DC կինոկոմիքսների երկրպագուները խնդրում են Էզրա Միլլերին հեռացնել Ֆլեշի դերից։ Երկրպագուների դիմումները Warner Bros. ընկերությունը սկսել է ստանալ Twitter-ում մի տեսանյութի հրապարակումից հետո, որում դերասանը կամ նրան նման մեկը հարձակվում է աղջկա վրա։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Միլլերին նման մի մարդ կոկորդից բռնում է երկրպագուհուն ու տապալում գետնին։ Դերասանի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեսանյութը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում՝ բարի մոտ, ուր սիրում է գալ Էզրա Միլլերը: Հնարավոր է նաև, որ տեսանյութն ապրիլմեկյան կատակ է։

Դերասանին DC կինոկոմիքսներում փոխարինելու խնդրագիրը դեռ մի քանի տասնյակ ստորագրություն է հավաքել: Կինոստուդիայի ներկայացուցիչները նույնպես ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։

Մեկնաբանություններ